Մալաթիա-Սեբաստիայում ապամոնտաժվել է նախկինում ապօրինի կառուցված շքապատշգամբ

Armenpress 18:55, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում ինքնակամ կառուցված , նաև քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող Շերամի 51շենքի 6-րդ հարկի պատշգամբը:

Այսպիսով՝ վերականգնվել է նաև շենքի նախկին տեսքը: Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և իրավաբանական անձանց ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի կառուցապատումից և հիշեցնում, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ապամոնտաժման, իսկ ապօրինաշինության հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am