Ամերիկացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել Թեհրանի հետ «վեցյակի» համաձայնությանը

Armenpress 17:53, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացիների 57 տոկոսը դեմ Է այն պայմանավորվածություններին, որոնք միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Թեհրանի միջեւ վերջերս ձեռք են բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Քվինիփեքի համալսարանի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Իրանի հետ գործարքի օգտին հանդես Է եկել հարցվածների 28 տոկոսը:

Բացի այդ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը (56 տոկոսը) հավանություն չի տալիս այն բանին, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդհանուր առմամբ ինչպես Է փորձում կարգավորել Իրանի հետ կապված իրադրությունը այն դեպքում, երբ 38 տոկոսը նրա գործողությունները համարում Է համարժեք:

Հարցմանը մասնակցել Է 1644 մարդ: Հետազոտությունն անցկացվել Է այս տարվա հուլիսի 23-ից մինչեւ 28-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am