Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում նվաճել են 6 մեդալ

Armenpress 17:45, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից:

Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: Չորս  մասնակից աշակերտներից երեքը մեդալակիր են դարձել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am