Ադրբեջանում զինվորների համար համերգի մեկնող աշուղները ՃՏՊ-ի են ենթարկվել

Armenpress 17:08, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մի խումբ մշակույթի գործիչներ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում ծառայող զինվորների համար համերգի գնալու ժամանակ Քյուրդամիրի շրջանի տարածքում օգոստոսի 2-ի կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, վթարի ենթարկվելու հետեւանքով վիրավորվածների մեջ 5 աշուղներ են եղել, որոնցից մեկի վիճակը խիստ ծանր է: Դա երիտասարդ աշուղ Դարյա Մարդանզադեն է: Ներկայում նա գտնվում է Բաքվի նեյրովիրաբուժության հիվանդանոցում: Գլխուղեղի մասում ծանր վնասվածք ստացած երիտասարդ աշուղը վիրահատության է ենթարկվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am