Ջոն Ջերեմիան համալրել է «Բանանց»-ը

Armenpress 21:32, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ Երևանի «Բանանց»-ի շարքերն է համալրել նիգերիացի հարձակվող Ջոն Ջերեմիան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բանանց»-ի մամուլի ծառայությունից, 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա ավարտը: Ջոն Ջերեմիան նախկինում խաղացել է վրացական «Գագրայում» և «Զեստաֆոնիում», ինչպես նաև Երևանի «Միկայում» ու «Փյունիկում»:

«Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել  նաև 22-ամյա դարպասապահ Ալբերտ Օհանյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am