Ադրբեջանում մեկ ՃՏՊ-ի հետեւանքով 11 մարդ զոհվել է

Armenpress 18:20, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա-Սամուխ մայրուղու վրա ողբերգական հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ադրբեջանական «Քյափազ ԹՎ» հեռուստաալիքը, ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենայի մեքենայի վարորդը չի արողացել կառավարել մեքենան,  եւ այն կամրջից ընկել է ձորը: Ավտոմեքենայում երեխաների հետ միասին 11 մարդ է եղել: Բոլոր ուղեւորները, այդ թվում՝ երեխաները, զոհվել են, հայտնում է հեռուստաալիքը:

Ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է սկսել զոհվածների ինքնութունը եւ ՃՏՊ-ի պատճառը պարզելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am