Ղազախստանի բենզինը հասանելի կլինի միայն ԵԱՏՄ անդամ երկրներին

Armenpress 13:08, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա կես տարվա ընթացքում ղազախական բենզինը հասանելի կլինի միայն ԵԱՏՄ անդամ պետություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Today.kz-ն, պետությունը արգելք է դրել վառելանյութի արտահանման վրա եւ այժմ ղազախական վառելիքը հնարավոր կլինի արտահանել միայն ՌԴ, Բելառուս, Հայաստան եւ Ղրղզստան:

Նման որոշման պատճառն այն է, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ վառելիքը կարող է չբավականացնել: Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ուզիկբայա Կարաբլինան հավաստիացրել է, որ առաջիկայում  բենզինի եւ դիզելային վառելիքի գնի աճ չի սպասվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am