Քուրդ զինյալները հարձակվել են Անկարա-Թեհրան ուղերթով գնացքի վրա

Armenpress 12:56, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) Բինգյոլում (Բյուրակն) հարձակում է գործել Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա: ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk գործակալությունը:

Քուրդ զինյալների կողմից գնացքի վրա նետված ականի պայթյունի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն վնասվել են գնացքն ու ռելսերը: Դեպքի վայրում իրավապահ մարմինները լայնածավալ աշխատանքներ են սկսել PKK-ի մարտիկներին հայտնաբերելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am