Մինչեւ դարի վերջը Երկիր մոլորակի բնակչությունը կհասնի 11,2 միլիարդի. ՄԱԿ

Armenpress 12:35, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ դարի վերջը Երկիր մոլորակի բակչությունը կհասնի11,2 միլիարդի, ասված Է ՄԱԿ-ի ժողովրդագրական զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում 2030 թվականին այս ցուցանիշը կկազմի 8,5 միլիարդ, իսկ 2050-ին՝ 9,7 միլիարդ: Ներկայումս աշխարհում բնակվում Է շուրջ 7,3 միլիարդ մարդ, նշել Է Associated Press գործակալությունը:    

Փորձագետների հաշվարկների համաձայն՝ Հնդկաստանը բնակիչների թվով Չինաստանին կգերազանցի մոտավորապես 2022 թվականին, իսկ 2050 թվականի Նիգերիան կդառնա բնակչության քանակով երրորդ երկիրն՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից:

Զեկույցում նաեւ հաշվի Է առնվում մարդկության ծերացման միտումը: 2050 թվականին 60 տարեկանից բարձր մարդկանց թիվն աշխարհում կկրկնապատկվի, իսկ Եվրոպայում այդ ժամանակ տարեց մարդկանց թիվը կգերազանցի 34 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am