Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե սյանը

Armenpress 21:59, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին` հուլիսի 28-ին ժամը 16.00-ին, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե սյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am