Հանրապետությունում լոլիկի մթերումը կսկսվի օգոստոսի 1-ից

Armenpress 15:00, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերամշակող ընկերությունները շուտով սկսելու են լոլիկի մթերման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am