Շուրջ 2 հազար միգրանտներ փորձել են ճեղքել-մտնել Լա Մանշի թունել

Armenpress 10:19, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 2 հազար միգրանտներ փորձ են արել Ֆրանսիայի տարածքից ճեղել-մտնել Լա Մանշի տակի թունել՝ անօրինականորեն Մեծ Բրիտանիա տեղափոխվելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնել Է Eurotunnel ընկերությունը, որը երկաթուղային հաղորդակցություն Է իրականացնում նեղուցի տակով: «Շուրջ 2 հազար միգրանտներ հուլիսի 27-ի գիշերը փորձել են ներթափանցել Լա Մանշի տակի թունելի՝ Կալեում գտնվող տերմինալ: Դա ներխուժման ամենազանգվածային փորձն Է վերջին մեկուկես ամսվա ընթացքում»,- ասված Է Ֆրանսայի ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածել Է BBC-ն:   

Կալեի շրջակայքում այժմ վրաններ են խփել շուրջ 10 հազար միգրանտների համար, որոնք հիմնականում եկել են Էրիթրեայից, Եթովպիայից, Սուդանից եւ Աֆղանստանից: Նրանք հույս ունեն անօրինականորեն տեղափոխվելու Բրիտանական կղզիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am