«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահի նստավայր

Armenpress 19:57, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը ծրագրի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:

Այնուհետև ներկաները դիտել են ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո վարչության աշխատակից Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց կատարել դահլիճներում:

Շրջայցի ընթացքում «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հետաքրքիր տեղեկություններ են ստացել Նախագահի նստավայրի մասին՝ երբ է այն կառուցվել, ով է եղել ճարտարապետը, ինչպիսին է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ինչ միջոցառումներ են անցկացվում և այլն:

Այցի ավարտին մասնակիցները՝ որպես նվեր, ստացել են շրջայցի լուսանկարներով և հայկական դրոշի գույներով կրիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am