ԱՄՆ-ում գեր կատուն նիհարել է 10 կգ-ով

Armenpress 15:55, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում Սկիննի անունով գեր կատուն կարողացել է նիհարել 10 կիլոգրամով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, բժիշկ Բրիտնի Բարտոնը նշել է, որ նա հոգ է տարել կատվի մասին 2013թ.-ից: Այդ ժամանակ նա կշռում էր 18.6 կիլոգրամ, սակայն մարզումների և դիետայի շնորհիվ կատուն կորցրել է իր քաշից կեսից ավելին: Կատուն անցել է ամենամյա հետազոտություն, ինչը ցույց է տվել, որ նա առողջ է:

Բարտոնի խոսքով` աշխատանքային օրերը կատուն անցկացնում է անասնաբուժական HEAL Veterinary Hospital կլինիկայում, իսկ հանգստյան օրերը՝ Բարտոնի և նրա ընտանիքի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am