ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Մոգերինին պաշտոնական այցով ժամանել Է Իրան

Armenpress 15:52, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 28-ին պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, որի նպատակն Է իրանական միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի իրագործման քննարկումը, հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը:

Ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մոգերինին հանդիպումներ կանցկացնի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի, ինչպես նաեւ Իրանի իշխանությունների մի շաք այլ ներկայացուցիչների հետ:

Իրանը եւ միջազգային բանագնացների «վեցյակը» հուլիսի լույս 14-ի գիշերը պատմական համաձայնության հասան իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջը: Բազմամսյա բանակցություններն ավարտվեցին գործողությունների համապարփակ համատեղ պլանի ընդունմամբ, որի կատարումն Իարնից լիովին վերացնում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ավելի վաղ սահմանված ֆինանսական պատժամիջոցները:

Իրանի հետ համաձայնագիրը քննադատում Է Իսրայելը, այն հարուցում Է նաեւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների անհանգստությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիտն:

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am