Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր-ինչ բարելավվել է

Armenpress 10:40, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի  համեմատությամբ բարելավվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում: Համացանցային ծառայությունը շարունակում է չգործել: Աղբյուրը տեղեկացրել է, որ անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հուլիսի 27-ի հետմիջօրեին Նայյալ թաղամասի մուտքի մոտ զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մեկ զոհ ու մի քանի վիրավորներ են արձանագրվել: Երեկ գիշեր հրթիռակոծման է ենթարկվել նաև Նոր Գյուղի շրջանը՝ արձանագրելով նյութական վնաներ:

Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am