Պուտինը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը խոստանում է լինել հետաքրքրական եւ առանձնանալ կարեւորագույն ելույթներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ծավալուն ելույթ ունենալ նստաշրջանի ժամանակ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նստաշրջանին ելույթներ կունենա ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանին, Չինաստանի Նախագահ Սի Ցինպինը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը կկայանա սեպտեմբերի 15-22-ը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ