Դավութօղլուն նախարարների խորհուրդ է հրավիրել

Armenpress 16:53, 27 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում կրկին նախարարների խորհուրդ է հրավիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հետաքրքրական է, որ խորհրդին մասնակցելու նպատակով, նախարարներից բացի, պալատ են ժամանել նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշվում է, որ նախարարների խորհուրդը Չանքայայի պալատում կքննարկի երկրում իրականացվող հակաահաբեկչական պայքարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am