Դոլարն էժանացել է

Armenpress 16:29, 22 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով` կազմելով 479.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.02 դրամով և կազմել 524.77 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 8.40 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.66 դրամով և կազմել 749.33 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 22-ին կազմել է 17 հազար 59.88 դրամ,  արծաթի գինը՝ 227.6 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար  152.68 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am