Ամերիկացի անկախ փորձագետները պաշտպանում են Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրիրը

Armenpress 12:38, 15 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Սպառազինությունների վերահսկողության ասոցիացիան միջուկային չտարածման եւ միջազգային անվտանգության համար պատմական նշանակության ճեղքում Է համարում Իրանի հետ կնքված համաձայնագիրը: Ինչպես նշված Է այդ հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ, որը հուլիսի 14-ին տարածվել Է ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Վիեննայում կնքված համաձայնությունը նախատեսում Է միջուկային զենքի ստեղծման համար նյութեր ձեռք բերելու՝ Իրանի հնարավորության արգելափակման արդյունավետ մեխանիզմի ստեղծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ասոցիացիայի փորձագետները համոզված են, որ գործողությունների համապարփակ համատեղ պլանը, որը համաձայնեցվել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների եւ Իրանի կողմից, համապատասխանում Է ամբողջ միջազգային հանրակցության, ներառյալ Միացյալ Նահանգների, Մերձավոր Արեւելքում նրա դաշնակիցների եւ հենց Իրանի շահերին: Համաձայնությունը «խիստ սահմանափակումներ Է դնում  Իրանի միջուկային ծրագրի վրա, որոնք կգործեն 10-ից մինչեւ 25 տարի», նշում են մասնագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am