ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման հոբելյանին նվիրված կոնֆերանսին Երևանում կմասնակցի 45 երկրի պատվիրակ

Armenpress 10:49, 9 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 11-13-ը կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:

Կոնֆերանսի շրջա­նակ­ում կկայա­նան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրա­կարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշա­կույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշա­կութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբ­ման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշա­կու­թա­յին ժա­ռանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Կոնֆերանսին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախա­րար­ներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատար­մա­գր­ված դիվանագիտական առաքե­լությունների և միջազգային կազմակերպությունների ղեկա­վարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացու­ցիչ­ներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am