ՀՀ-ն և Ավստրիան կաշխատեն պաշտպանության ոլորտում կապերի ամրապնդման ուղղությամբ

Armenpress 20:13, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Ավստրիայի Հանրապետության ռազմական կցորդ, գեներալ Հելմուտ Ֆելներին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, և Հայաստանում Ավստրիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Քրիստիան Սմուտեկին (նստավայրը` ք.Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի ռազմական կցորդ, գեներալ Հ. Ֆելներին առաքելության ընթացքում իրականացված աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ք.Սմուտեկին` մաղթելով արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական կապերի խորացման և ամրապնդման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am