Քաղաքապետարանը մայրաքաղաքի հրդեհավտանգ հատվածներում հատուկ հսկողություն կսահմանի

Armenpress 21:23, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների պետերին հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, անհրաժեշտության դեպքում, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է մայրաքաղաքի աղբավայրերում հնարավոր հրդեհների առաջացման կանխարգելման ուղղությամբ ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ հստակ քայլեր ձեռնարկել բացառելու նման իրավիճակները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am