Բրիտանացին ձերբակալվել է ոստիկանական բեռնատարի վրա ընթրելու համար

Armenpress 16:07, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակչին ձերբակալել են ոստիկանական բեռնատարի վրա ընթրելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 30-ամյա տղամարդը բեռնատարի վրա է բարձրացել հուլիսի 6-ի գիշերը:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կետնրոնական փողոցներից մեկում, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները նկատել են, որ ինչ-որ մեկը կոնֆետներ է ուտում և կաթնային կոկտեյլ ըմպում:

Բրիտանացու դեմ մեղադրանք է առաջադրվել հանրային կարգը խախտելու համար: Դեռ հստակ չէ, թե ինչպիսի պատիժ կստանա կինը: Միայն հայտնի է, որ ձերբակալման պահին նա գինովցած է եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am