ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլն ավարտվել է

Armenpress 15:21, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարզերում և ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում անցկացվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են 720 ընտանիք: 

Հաղթող ընտանիքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվել են հավաստագրերով ու դրամական մրցանակներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ավարտելով մարզային փուլի մրցումները՝ հաղթող ընտանիքները նախապատրաստվելու են ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին, որն ավանդաբար անցկացվում է Ծաղկաձորում: Այս տարի Ծաղկաձորը հաղթող ընտանիքներին կհյուրընկալի սեպտեմբերի 6-12-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am