Ֆուտբոլի ԱՄՆ կանանց հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն

Armenpress 12:01, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց ազգային ընտրանին իր պատմության մեջ երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակչում ԱՄՆ ընտրանին մրցում էր Ճապոնիայի հավաքականի հետ: Ամերիկացիներին հաջողվեց հաղթել 5:2 հաշվով: ԱՄՆ թիմի կազմում աչքի են ընկել Կարլի Լլոյդին (հեթ-տրիկ), Լորեն Հոլիդեյը և Թոբին Հիթը: Ճոպանցիերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Յուկի Օհիման և Ջուլի Ջոնսոնը:

ԱՄՆ թիմն աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր 1991 և 1999 թվականներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am