«Նոր գիրք»-2/23. Լյուբկո Դերեշի գործերը՝ հայերեն թարգմանությամբ

Armenpress 10:05, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Զավեն Բեկյան, «Ձայնաշար կամար»

Ժողովածուն ներառում է Զավեն Բեկյանի վերջին շրջանում գրված բանաստեղծությունները: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Ժամանակակից գրականություն

Լյուբկո Դերեշ, «Խաղաղարարը»

Ուկրաինացի երիտասարդ գրողի այս գրքում զետեղված երեք վիպակները հասնում են մի կետի, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատարկությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի: Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտվում է: Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պետք է օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու հենց այդ վերադարձի առասպելը: Ուկրաիներենից թարգմանեց Անուշավան Մեսրոպյանը: Առաջաբանը՝ Արամ Պաչյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am