Իզմիրում երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 09:51, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ 4,1 բալ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 15 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրի հարակից շրջաններում: Երկրակեղևի ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական կորուստներ չեն գրանցվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am