«Գանձասար Կապան»-ը 2 տարվա պայմանագիր է կնքել ռուսաստանցի հարձակվողի հետ

Armenpress 16:33, 4 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի «Գանձասար Կապան»-ը երկու տարվա պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի կենտրոնական հարձակվող Ացամազ Բուրաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նախքան «Գանձասար Կապան» տեղափոխվելը, 25-ամյա Բուրաևը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակ»,-ում,  «Ալանիա»-ում  և մի շարք այլ թիմերում:

«Ալանիա»-ի կազմում Բուրաևը մասնակցել է նաև Ռուսաստանի գավաթի 2010/11 թթ եզրափակչին, որում ԲԿՄԱ-ն 2-1 հաշվով հաղթել է: Բուրաևը մասնակցել է նաև 2010/11 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Ակտոբե»-ի հետ խաղին, որում էլ դարձել է գոլի հեղինակ:

2014/15 մրցաշրջանում Բուրաևը «Ալանիա»-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ: 

 «Գանձասար Կապան» է վերադարձել նախորդ մրցաշրջանում «Ուլիս»-ում  հանդես եկած Գրիգոր Մելիքսեթյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am