ԼՂՀ կառավարությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Armenpress 14:35, 4 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այս մասին որոշումն արձանագրվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ հուլիսի 4-ին ստորագրած հրամանագրում: ԼՂՀ Նախագահի հրամագրերի համաձայն՝ Լեւոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար` ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից։ 

Սպարտակ Թեւոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար` ազատվելով ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի  պաշտոնից։

Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:

Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ` ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:

Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am