Հայկական պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի բացմանը

Armenpress 21:42, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկել  են 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա): Իրադարձությանը Հայաստանը մասնակցում է 22-հոգանոց թիմով՝ 12 մարզիկ, 6  մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողության ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է շքերթին:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից մասնակցում է Ունիվերսիադային: Հայկական պատվիրակությունը մրցելու է 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիսվերսիադա)  կավարտվեն հուլիսի14-ին: 

«Այս Ունիվերսիադայում սպասում ենք մեդալների: Մեր մարզիկները մեզ կարողանում են ուրախացնել անգան Բաքվում, ուր մնաց Սեուլից չուրախացնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ օլիմպիադային անդրադառնալով ավելի վաղ նշել էր ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հայկական պատվիրակության մուտքը՝ 1:08 րոպեից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am