Բնության գրկում զբոսանքների օգուտը բացատրել են թույների ներգործությամբ

Armenpress 18:19, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի թունաբանը նորովի Է բացատրել այն օգուտը, որն օրգանիզմին բերում են թարմ օդում կատարվող զբոսանքները: Անտառում, ծովի եւ գետի ափին օդը հագեցած Է թունավոր քիմիական նյութերով, որոնք արտադրում են բույսերն ու սունկերը. եւ դրանք մարզում են մարդու օրգանիզմի պաշտպանության բնական համակարգերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր տեսությունը գիտնականը շարադրել Է Environmental Research հանդեսի Էջերում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել Է Daily Mail-ը:   

Մուրի կարծիքով՝ լուսաքիմիական միացությունները (հենց դրանք են պատասխանտու բույսերի գույնի, համի եւ բույրի համար) մեծ խտությամբ հաճախ թունավոր են լինում: Սակայն օդի հետ օրգանիզմում դրանց հայտնվելն ամրապնդում Է իմունիտետը: Դա կապված Է հորմեզիսի՝ սթրեսորների չափավոր դոզաների խթանող ներգործության հետ: 

Ավելի վաղ գիտնականները մաքուր օդում զբոսանքների օգուտը բացատրում Էին արյան ճնշման եւ կորտիզոլի (սթրեսի հորմոնի) խտության իջեցմամբ, ինչպես նաեւ արդյունաբերական ծագման աղտոտված նյութերի բացակայությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am