Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը պատրաստ է ՀՀ ՊՆ-ի հետ իրագործել նոր նախագծեր

Armenpress 18:00, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան -Միացյալ Թագավորություն և Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր տեսլականը` ակնկալելով համագործակցության դինամիկ զարգացում:

Բրիտանական կողմը նշել է, որ երկկողմ և բազմակող ձևաչափերով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am