Բակո Սահակյանն Արցախի կառավարության կառուցվածքի մասին օրենք է ստորագրել

Armenpress 17:39, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն օրենքի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը՝ առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության, գիտության եւ սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, պաշտպանության,քաղաքաշինության ու ֆինանսների նախարարություններ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետեւյալ մարմինները՝ ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունները, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am