ՀՀ քաղաքաշինության նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար կունենա

Armenpress 20:19, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Էդգար Գևորգյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 2-ի նիստի օրակարգում:

Գևորգյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am