Գրեթե 3 հազար միգրանտներ են փրկվել Սիցիլիական նեղուցում

Armenpress 17:48, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրում շուրջ 2,9 հազար միգրանտներ են փրկվել Սիցիլիական նեղուցում: Ինչպես հունիսի 29-ին հաղորդել Է Rai News 24 հեռուստաալիքը, Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունն ընդհանուր առմամբ 21 փրկարարական գործողություն Է կոորդինացրել տարբեր երկրների  նավերի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փախստականների թիվը, ովքեր այս տարվա սկզբից ի վեր փրկվել են Իտալիան Հյուսիսային Աֆրիկայի ափերից անջատող նեղուցում, հասնում Է 60 հազարի:

Երկրում արտակարգ դրություն Է պահպանվում ժամանողների ընդունման կապակցությամբ: Երրորդ շաբաթն Է՝ միգրանտները չեն կարողանում անցնել Ֆրանսիայի հետ սահմանը Իտալիայի Վենտիմիլ քաղաքի շրջանում, որը հսկվում Է ֆրանսիական ժանդարմերիայի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am