Ակցիզային հարկերի բարձրացում նախատեսող նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կհետաձգվի
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, երկրորդ ընթերցմամբ կքննարկվի աշնանը: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես համաձայն եմ, որ այս օրենքի նախագիծը խնդրահարույց է և մանրամասն քննարկումների կարիք ունի: Ես արդեն պայմանավորվել եմ Կառավարության հետ, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո մենք երկրորդ ընթերցմամբ այն կքննարկենք ոչ թե այս արտահերթ նստաշրջանի ընթացքում, այլ աշնանը: Իսկ այդ ընթացքում նախագծի վերաբերյալ կծավալենք քննարկումներ, կհասկանանք, թե ինչ նպատակ է այն հետապնդում, իսկ Կառավարությունն էլ կներկայացնի, թե այն ինչ ազդեցություն կարող է ունենալ հետագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Մինչ այդ ելույթ էր ունեցել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով ևս այն կարծիքին է, որ օրինագիծը խնդրահարույց է և պետք է ենթարկվի մանրամասն վերլուծությունների: «Ես կարծում եմ, որ ցանկացած օրենք, հատկապես այն օրենքները, որոնք կարող են երկրում թանկացումների հանգեցնել, պետք է մանրամասն վերլուծությունների ենթարկվի: Մենք պետք է հասկանանք, թե հետագայում նման օրենքների ընդունումը ինչ ազդեցություն և հետևանքներ կարող է ունենալ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Պատգամավորն առաջարկեց Կառավարությանը ժամանակ տալ, որպեսզի ներկայացվեն հիմնավորումներ, թե հստակ ինչ նպատակ է հետապնդում օրենքի նախագիծը, ինչպես նաև ազդեցության գնահատականները:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունն աս պահին ունի օրենքի նախագծի ազդեցության գնահատականները, որոնք մինչև աշուն առավել կխորացնի և կներկայացնի պատգամավորների դատին:
- Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել Մանկավարժականի
շրջանավարտներին
Այս տարի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների թիվը մոտ 2000 է, որից 300-ն ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: - ԱԺ-ն քննարկում է Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման
համաձայնագիրը
Հումանիտար կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում: - ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին
«Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին»,- ասել է Սահակյանը: - ԱԺ-ն ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտեց 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի
աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան: - Հայաստանն ու Եվրախորհուրդը մշակում են 2015-2017թթ. գործողությունների
ծրագիր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին: