Ռուսահայ Օլեգ Մկրտչյանը «ածխածնային» միլիարդատերերի «կեղտոտ տասնյակում» է

Armenpress 21:42, 15 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսահայ գործարար, «Պոլյուս զոլոտա» կազմակերպության համահիմնադիր Օլեգ Մկրտչյանը հայտնվել է աշխարհի 12 միլիարդատերերի ցանկում, ովքեր բիզնես են ծավալում հանքավայրեր շահագործելով եւ հանուն շահույթի մեծագույն վնաս են հասցնում շրջակա միջաայրին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցանկը կազմել է The Guardian-ը: Հայազգի գործարարը 9-րդ հորիզոնականում է, ցանկում են նաեւ նրա երկու գործընկերները նույն կազմակերպությունից:  Ածխածնային հոլդինգներ ունեցող անձանց ցանկում առաջին հորիզոնականում հնդիկ միլիարդատեր Վինոն Շանտիլալ Ադանին է, ում կարողությունը հնդկական Adani Enterprises ածխածնային կազմակերպությունում կազմում է 900 միլիարդ դոլար: Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ցանկում երկրորդն է: Նրա կարողությունը Ecraz կազմակերպությունում կազմում է 766 միլիոն դոլար: 

Լուսանկարը` www.fckuban.ru



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am