Մոմե քանդակների թանգարանը Քիմ Քարդաշյանին կհավերժացնի սելֆի անելիս

Armenpress 10:21, 11 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Տիկին Թյուսոյի թանգարանում կհայտնվի ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե քանդակը, որը սելֆի է անում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Time-ին: Արձանի ձեռքին կլինի սմարթֆոն, որի միջոցով այցելուները կկարողանան սելֆի-լուսանկար անել Քարդաշյանի քանդակի հետ: 

«Երբ մենք կեցվածք Էինք մտածում Քիմի քանդակի համար, իսկույն ակներեւ դարձավ, որ նա պետք է սելֆի անի»,- պատմել Է թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլերը:

Քարդաշյանի թիկունքին ֆոնը մշտապես կփոխվի, քանզի հայտնի Է, որ սելֆի սիրող հեռուստաաստղը ճիշտ Է համարում երեք ինքնանկարից ավելի չանել նույն դեկորացիաներում:

Քանդակը թանգարանում կհայտնվի հուլիսին (ստույգ օրը հայտնի չէ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am