Միջազգային դաշինքն 9 ամսում ավելի քան 10 հազար ահաբեկիչներ է ոչնչացրել Սիրիայում և Իրաքում

Armenpress 17:09, 3 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ավելի քան տասը հազար ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում և Իրաքում՝ կազմակերպության դեմ միջազգային դաշինքի ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին  հայստարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ Փարիզում միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնկացությամբ հակաահաբեկչական գոործողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակներում: Նրա խոսքով՝ ԻՊ-ն հսկայական վնասներ է կրել ինն ամիսների ընթացքում:

Նորվեգիայի համաժողովին մասնակցող ներկայացուցիչը հայտարարել է, որ 15,3 միլիոն դոլար կտրամադրի Իրաքի բնակչությանը՝ որպես մարդասիրական օգնություն: Այն կտրամադրվի ի պատասխան Իրաքին օգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոչի:

Միջազգային դաշինքը Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողոթյուններ սկսել է օգոստոսից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի վերջից:

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ.-ի ամռանը «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am