Արթուր Սարկիսովը դուբլի հեղինակ է դարձել «Վոլգա»-ի կազմում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին լիգայի վերջին տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն հյուրընկալվելով պարտվեց «Սիբիր»-ին` 4-3 հաշվով: Ռուսաստանի առաջին լիգայի 34-րդ տուրի շրջանակներում «Սիբիր»-«Վոլգա» խաղին ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով դարձավ դուբլի հեղինակ` երկու գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 34-րդ` վերջին տուրից հետո «Վոլգա»-ն ունի 40 միավոր և զբաղեցնում է12-րդ հորիզոնականը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ