Ոստիկանները Բագրատաշենի անցակետում բռնել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

Armenpress 17:01, 30 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետից մայիսի 29-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Էդվարդ Թ.-ն, ով 2014 թ. նոյեմբերի 9-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 158 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am