ԵԱՏՄ-ն ազատ առևտրի առաջին համաձայնագիրը ստորագրեց Վիետնամի հետ

Armenpress 21:10, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը և Վիետնամը ստորագրեցին ազատ առևտրի մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, աա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը ստորագվել է ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի միջև:

Ստորագրված համաձայնագիրը ներառում է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև առևտրի մաքսային դրույքաչափերի ազատականացում՝ համաձայնագրում նշված ապրանքների ներկրման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման հաշվին:

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և մայիսի 29-ից՝ Ղրղզստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am