Վրաստանի խորհրդարանը հավանություն Է տվել ԿԱՀ եւ Մալի վրացի զինվորականներ ուղարկելուն

Armenpress 14:58, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը համաձայնություն Է տվել, որ վրացի զինվորականներ ուղարկվեն Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն եւ Մալի՝ Եվրամիության  առաքելություններին մասնակցելու համար, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

Համաձայնության օգտին 79 պատգամավորները քվեարկել են միաձայն:

Նախագահի կարգադրության համաձայն՝ պլանավորվում Է հինգ վրացի զինծառայողներ ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն Եվրամիության Զինվորական խորհրդականների առաքելության արագ հակազդման խմբին մասնակցելու համար եւ Վրաստանի զինված ուժերի մեկ զինծառայողի՝ Մալիի Հանրապետությունում Եվրամիության զինվորական վարժանքների առաքելությանը մասնակցելու համար: 

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական գործողության մեկնարկը Եվրամիությունը տվել Է 2014 թվականի ապրիլի 1-ին: Վրաստանն առաքելությանը մասնակցել Է 2014 թվականի հունիսի կեսերից մինչեւ 2015 թվականի ապրիլը:

Մալիում Եվրամիության զինվորական վարժանքի առաքելությունն սկսվել Է 2013 թվականի փետրվարին, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am