Բրիտանական գյուղում պատիվներով են թաղելու բադին

Armenpress 18:01, 28 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսության Քոմփթոն Մարթին ոչ մեծ գյուղում պատիվներով են թաղելու բադին: Բացի այդ, արարողության ընթացքում խոնարհվելու Է եկեղեցու դրոշը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին, Դեսմոնդ Դրեյք մականունով արու բադը շատ հայտնի Էր այդ վայրում: Նա քաղաքային լճակում ապրում Էր 25 տարի: Նա նաեւ հայտնի Էր մեծ քանակությամբ չոր հաց եւ այլ թխվածքներ ուտելու իր կարողությամբ:

Մի քանի օր առաջ գյուղի բնակիչները լճի մոտ գտել են փետուրների կույտ, իսկ հետո հայտնաբերել, որ Դեսմոնդ Դրեյքին հոշոտել Է աղվեսը: Հուղարկավորման կազմակերպումն ստանձնել Է The Ring O Bells փաբը: Նշվում Է, որ արարողությունը կկայանա այս շաբաթ:

Տեղի բնակիչ Էնդրյու Գրիֆիցը հայտարարել Է, որ Դեսմոնդ Դրեյքը գյուղի խորհրդանիշն Էր: «Մենք հասկացանք, որ պետք Է հարգենք բադի հիշատակը: Ուստի որոշեցինք խոնարհել եկեղեցու դրոշը»,-ասել Է Գրիֆիցը:

Նա հավելել Է, որ կենդանին երկար կյանք Է ապրել եւ հասցրել Է դառնալ համայնքի անդամ: Գրիֆիցն ասել Է, որ գյուղի շատ բնակիչներ ցավակցություն են հայտնել բադի կորստի կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am