«Համբուրել հողը. Նոր Հայաստան». Բոսթոնում կանցկացվի Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

Armenpress 16:20, 28 Մայիս, 2015

ԲՈՍԹՈՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոսթոնի արվարձանային Ուեսթոն քաղաքում անցկացվում է «Համբուրել հողը. Նոր Հայաստան» ցուցադրության երրորդ մասը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների շարքի գագաթնակետն է դառնալու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Boston Globe-ը, ցուցահանդեսի այս մասը, որը տեւելու է մինչեւ հունիսի 13-ը, անցկացվում է Քեմբրիջյան Ուեսթոնի դպրոցի Թոմփսոնի պատկերասրահում, իսկ առաջին երկու հատվածներն անցկացվել են Ուոթերթաունի Հայկական գրադարանում եւ Ամերիկայի թանգարանում:

Ժամանակակից նկարիչների աշխատանքներում ներկայացված են կրկնակի ողբերգության հետեւանքները. 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանությունն ու թուրքական կառավարության կողմից Ցեղասպանության շարունակվող ժխտողականությունը: Ցուցահանդեսն իր գունեղությամբ արտացոլում է անբուժելի ցավի փորձը: Ժամանակակից այդ նկարիչները ծնվել են ընտանիքներում, որտեղ նրանց ծնողները կամ պապիկներն ու տատիկները պատմել են Հայոց ցեղասպանության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am