Apple-ն ակնարկել Է սեփական ավտոմեքենայի մշակման մասին

Armenpress 14:59, 28 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ն ակնարկել Է, որ սեփական ավտոմեքենա Է մշակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  The Wall Street Journal թերթին:

Apple-ի գործառնությունների գծով ավագ փոխնախագահ Ջեֆ Ուիլյամսը, Code Conference խորհրդաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, ավտոմեքենան համարել Է «գլխավոր շարժական սարքը»:

«Ավտոմեքենան գլխավոր շարժական սարքն Է, այդպես չԷ՞,-ասել Է Ուիլյամսը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կերպ Է ընկերությունը մտադիր ծախսել ազատ դրամական միջոցները, որոնց ծավալը մոտենում Է 200 միլիարդ դոլարի:-Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր կատեգորիանները»:

Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ, ներառյալ Financial Times թերթը, հաղորդել են, որ Apple-ը մշակում Է սեփական Էլեկտրամոբիլը:

Ոչ Ուիլյամսը, ոչ Apple-ի նրա գործընկերները չեն մեկնաբանել այդ լուրերը: Այդուամենայնիվ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Ուիլյամսի խոսքերը գրավել են փորձագետների ուշադրությունը, քանի որ անցյալում Apple-ի թոփ-մենեջերների ակնարկներին հաջորդել Է իրական արտադրանքի թողարկումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am