Մոսկվայի Մեծ թատրոնում հանձնել են «բալետային Օսկարը»

Armenpress 12:48, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ թատրոնում հանձնել են «բալետային Օսկարը»՝ Benois de la Danse միջազգային  մրցանակը: Թվով 23-րդ արարողությունը կայացել Է պատմական բեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Լավագույն պարուհի Է ճանաչվել Մեծ թատրոնի պրիմա Սվետլանա Զախարովան՝ «Կամելիազարդ տիկինը» եւ «Լեգենդ սիրո մասին» բալետներում գլխավոր պարտիաների կատարման համար: Զախարովան մրցանակի Է արժանացել արդեն երկրորդ անգամ: Պարուհին անձամբ Է ստացել պարգեւը:

Լավագույն խորեոգրաֆ Է ճանաչվել Քրիստոֆեր Ուիլդոնը, որը պարգեւին արժանացել Է Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի «Ձմեռային հեքիաթի» բեմադրման համար: Այս ներկայացումը հաղթանակ Է բերել նաեւ պարող Էդուարդ Ուոթսոնին եւ կոմպոզիտոր Ջոբի Թելբոտին:     

Ժյուրիի կազմում եղել են Ռոլան Պետիի ժառանգության մասնագետ, բալետմայստեր եւ մանկավարժ Լուիջի Բոնինոն, Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի արտ-տնօրեն Քեւին Օ’Հեյրը, Նորվեգիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Ինգրիդ Լորենտցենը, Նյու Յորքի Complexions բալետային խմբի հիմնադիր եւ ղեկավար Դեսմոնդ Ռիչարդսոնը եւ ռուսական բալետային դպրոցի երկու ներկայացուցիչներ՝ Մեծ թատրոնի բալետմայստեր-պարուսույց Ալեքսանդր Վետրովը եւ Վլադիմիր Մալախովը, որն աշխատում Է Գերմանիայում:  

Benois de la Danse մրցանակը Յուրի Գրիգորովիչի գլխավորած Խորեոգրաֆիայի գործիչների  միջազգային միության կողմից սահմանվել Է 1991 թվականին:

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am