Սարգիս Հովսեփյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը

Armenpress 15:10, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարգիս Հովսեփյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները:

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

 Ռոման Բերեզովսկի, «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

 Ռոբերտ Արզումանյան, «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Գևորգ Ղազարյան, «Կերկիրա» (Հունաստան)

 Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

 Արաս Օզբիլիս, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ռումյան Հովսեփյան, «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

 Նորայր Ասլանյան, «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

 Ռուսլան Կորյան, «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան):

 Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am