Հայաստանի ռուսական ռազմակայանում զինծառայողների հոգեախտորոշիչ հետազոտություն կիրականացնեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ

Armenpress 12:22, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում պետական պաշտպանական պատվերի շրջանակներում ստացվել են զինվորական հոգեբանի ԱՌՄ ՎՊ (զինվորական հոգեբանի ավտոմատացված աշխատատեղեր) 83տ379 արդի ավտոմատացված աշխատանքային տեղեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նոր համալիրը զինվորական մասնագետներին թույլ Է տալիս ռուսական ռազմակայանի զինվորական կոլեկտիվների հոգեախտորոշիչ հետազոտություն իրականացնել նորագույն համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ:  

«ԱՌՄ ՎՊ-ի բազային փոխդասավորությունը ներառում Է ՊԷՎՄ (անձնական Էլեկտրոնային հաշվողական մեքենա) DIP` ավելի քան 90 թեստային առաջադրանքներով, որոնք գնահատում են կարեւորագույն հոգեբանական եւ սոցիալ-հոգեբանական բնութագրերը: Թեստավորումն իրականացվում Է հատուկ հոգեախտորոշիչ ստեղնաշարի միջոցով, ինչն ապահովում Է փորձարկվողների կողմից թեստային առաջադրանքների կատարման ունակությունների արագ տիրապետումը, հուսալիությունը եւ տվյալների զուգադրելիությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մեկ ամսվա ընթացքում միավորման զինվորական հոգեբանները կքննեն շուրջ 3 հազար զինծառայողների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am